ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Ջրային տնտեսության համար Վեդու ջրամբարը ունի թե՛ ռազմավարական, թե՛ գյուղատնտեսական մեծ նշանակություն. Արսեն Հարությունյան

27.03.2017 Ջրային տնտեսության համար Վեդու ջրամբարը ունի թե՛ ռազմավարական, թե՛ գյուղատնտեսական մեծ նշանակություն. Արսեն Հարությունյան

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Վեդու ջրամբարի կառուցման վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս ջրամբարի կառուցումից հետո կկառուցվի նաև Կապսի և Մաստարայի ջրամբարները, որոնցով էապես մեծացնելու են ջրի քանակը՝ մոտ միլիոն խորանարդ մետրով:

 

«Մենք 154 հազար ոռոգելի հեկտարներից, շուրջ 115 հազարն ենք ոռոգում և այս ջրամբարները կառուցելով մենք էական քայլ ենք անելու որպեսզի ավելացնենք այդ թվում ինքնաշխատ կերպով ոռոգվող հողերի քանակը:Մենք ունենալու ենք ոռոգման հետևանքով շուրջ 320 հեկտար հողի ավելացում, որի 75 տոկոսը մեխանիկական կերպով»,-ասաց նա:

 

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ջրամբարի համար ծախսելու են ընդհանուր առմամբ 90 միլիոն եվրո, որից Ֆրանսիական զարգացման գործակալությունը տրամադրել է 75 միլիոն եվրոն, իսկ 15 միլիոն եվրոն էլ՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

 

«Արդեն չորրորդ տարուց սկսած մեր նախանշված եկամուտները և օգուտները լինելու են շուրջ 9 միլիոն եվրոյի չափով, որից շուրջ 3 միլիոնը լինելու է միայն էլեկտրականության գումարների խնայման տեսակետից: Մնացած օգուտները մենք ենթադրում ենք ստանալ ավելի բարձրարժեք մշակաբույսերի ոռոգմամբ, նաև ջրի ավելի մեծ օգտագործումով և ավելի մեծ տարածքներում՝ գյուղատնտեսության մշակմամբ։

 

Նա նշեց, որ այս նախաձեռնությունն ակնհայտորեն տնտեսության արդյունավետություն ավելացնում է և բացի նրանից որ ստեղծվելու են բարձր վճարվող աշխատատեղեր, ընդհանուր առմամբ գյուղատնտեսության մեջ էլ են զբաղվածությունը ապահովելու։

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 միլիոն խորանարդ մետր, իսկ թասի մակերեսը՝ 120 հեկտար: «Արդյունքում մենք անխափան ոռոգում կունենանք 6 հազար հեկտար հողատարածքում, որից 3500 հեկտարը մեխանիկական եղանակով, կորուստները համկարգում 20-25 տոկոս կկրճատվեն»,-ասաց նա և նշեց, որ 200-250-ից մարդ է աշխատելու տարածքում միջին աշխատավարձը՝ 220-250 հազար դրամ:

 

Արսեն Հարությունյանն ասաց, որ ջրային տնտեսության համար սա ունի թե՛ ռազմավարական նշանակություն, թե՛ գյուղատնտեսական մեծ նշանակություն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ