Ոչ մի կտոր հող անջուր չի մնա
19.01.2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը խոստացել է, որ այս տարի ջուր կունենան բոլորը:
Դեռ մատիտով նշված ու գունավորված ջրային պաշարների քարտեզը ցույց է տալիս, թե որ համայնքում, ինչ խնդիրներ կան ու ինչպես են լուծվելու: Առաջին քայլն արվել է: 37 ջրօգտագործող ընկերությունները միավորվել են ու այժմ դրանք 14-ն են: Տնտեսված գումարների հետ մեծացել է պատասխանատվությունը. ոչ մի գյուղացու հող չպետք է անջուր մնա:
Սա հիմա, իսկ ընդամնեը երեք ամիս առաջ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն ուսումնասիրեց ջրային պաշարները ու որոշեց` ամեն ինչ նորից հաշվել, ստուգել ու օրինականացնել:
Ոռոգելի տարածքները մոտ 30 տոկոսով կրճատվել են, պատճառը կպարզվի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո: Կամ գյուղացիները հող չեն մշակում, կամ էլ ոռոգումն է ապօրինի:
Սա կանեն մարդիկ, իսկ նոր հաշվիչները կօգնեն, որ ջրօգտագործողները չկարողանան թաքցնել օգտագործած ջրի ծավալը կամ չվճարել դրա համար: Մինչև այդ, ՋՏՊԿ ղեկավարը պատասխանատվությամբ ու վստահությամբ խոստանում է` այս տարի ջուր կունենան բոլորը:
Մանրամասները՝ «Արմենիա» հեռուստաընկերության ռեպորտաժում:
« վերադառնալ ցանկ