Արփա-Սևան թունելի նորոգումից հետո հնարավոր կլինի Սևանա լիճ բաց թողնել տարեկան 250 մլն. խ/մ ջուր
19.10.2016Ի՞նչ աշխատանքներ են կատարվել ու կատարվում Արփա - Սևան թունելում, ի՞նչ խնդիրներ կան և ինչպե՞ս լուծել դրանք:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարն աշխատանքային շաբաթը սկսել է՝ Արփա-Սևան թունելի աշխատանքին ծանոթանալով: Հոկտեմբերի 10-ին ավարտվել է թունելի շինարարության ու նորոգման 1-ին փուլը:
Թունելում, սակայն, բոլոր աշխատանքները չէ որ ամբողջությամբ ավարտված կարելի է համարել: Կան վթարային ու վտանգավոր հատվածներ, որտեղ վայրկյանում մի հարյուր լիտր գրունտային ջուր է հոսում, դրանք դժվարացրել են շինարարությունը: Ջրային տնտեսության պետական կոմիտեն ծանոթացել է նաև թունելում կատարվելիք աշխատանքի երկրորդ փուլի նախագծին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը հայտնեց՝ Արփա - Սևան թունելի երկրորդ փուլի շինաշխատանքը կսկսվի 2017-ին և կավարտվի 2021-ին:
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում:
« վերադառնալ ցանկ