ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

Հայաստանի 570 բնակավայր չունի կենտրոնական ջրամատակարարում

12.06.2016 Հայաստանի 570 բնակավայր չունի կենտրոնական ջրամատակարարում

Հայաստանի մարզերի և Երևանի ջրամատակարարմամբ ներկայումս զբաղվում են հինգ ընկերություններ, «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ները: Եվ յուրաքանչյուր օպերատոր առաջարկել է իր սակագինը: Ամենաթանկ ջրամատակարում իրականացնում է «Նոր ակունքը»՝ 203 դրամ   ամենացածրը՝ «ԵրևանՋուրը»` 171 դրամ: Այս հինգ օպերատորների հետ պետությունը իրականցնում է   կառավարման երկու մոդել։

 

Միայն «Երևան Ջուրն» է, որ  աշխատում է վարձակալական հիմունքներով։ Այսինքն՝  ընկերությունը   գումար է   վճարում ու ծառայություններ մատուցում, իսկ մյուս 4-ի պարագայում պետությունն է գումար  վճարում  կառավարում իրականցնելու  ու ծառայություններ մատուցելու համար:  Այս պարագայում  նման  կառավարումն արդարացված չէ: «Ռադիոլուրի» հետ զրույցում Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշում է, որ  այս կառավարման մոդելի ոչ արդյունավետ  կառավարումը հանգեցրեց նրան, որ 2017թ.  խմելու ջրի և ջրամատակարարման համակարգերը կունենան  մեկ միասնական օպերատոր:

 

Արդեն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս հեղինակավոր կազմակերպություններ՝ ֆրանսիական «Վեոլիան» և «Սաուռոն», իտալական «Աչորան», ինչպես նաև գերմանական երեք և մեկ տեղական կազմակերպությունից բաղկացած կոնսորցիումը: Այս ընկերությունները անցել են արդեն նախաորակավորման փուլը:

 

Մատակարարող ընկերությունները պետք է միավորվեն մեկ միասնական օպերատորի շուրջ, որը 15 տարի ժամկետով վարձակալելու է Հայաստանի ջրամատակարարման համակարգերը:Մրցույթային կարգով  ընտրված կազմակերպությունն էլ պետք  է այդ տարիների ընթացքում կատարի 37 մլրդ դրամի ներդրում։

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն` մեր երկրում  շուրջ 570  բնակավայրեր ընդգրկված  չեն կենտրոնական ջրամատակարարման սպասարկման տարածքներում:  Ավելի պարզ` այս տարածքներում խմելու ջրագծեր չկան, մարդիկ կամ դույլով  ջուր  են կրում գյուղում գտնվող ասենք, միակ աղբյուրից կամ տակառներով ջուր են գնում: Մեկ միասնական օպերատոր ունենալու դեպքում  ջրամատարկարման համակարգի մաս կկազմեն նաև այս 570 համայնքները ու ջուրը այս բնակիչների համար այլևս ճոխություն չի համարվի:

 

Հաղորդումն ամբողջությամբ`  սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ