ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Խորհրդակցություն՝ ոռոգման համակարգի ընկերությունների մասնակցությամբ

11.09.2014 Խորհրդակցություն՝ ոռոգման համակարգի ընկերությունների մասնակցությամբ

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվեցին նաեւ ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր:

 

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ կոմիտեի նորանշանակ ղեկավարն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ համակարգի ընկերությունների հետ համատեղ ուժերով ոլորտում նոր հաջողություններ արձանագրելու համար:

 

Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին՝ փոխվարչապետը նկատեց, որ համակարգի համար տարին չափազանց բարդ ու դժվար էր: Տարեսկզբին արված՝ սակավաջրության վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դարձան, եւ համակարգն ստիպված էր բավականին լարված աշխատել: "Կցանկանայի արձանագրել, որ, այնուամանայնիվ, գործադրված ջանքերի եւ կազմակերպված աշխատանքի շնորհիվ հաջողվել է հիմնականում բավարարել ոռոգման ջրի պահանջարկը, ամեն ինչ անել, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ չկրեն",-նշեց փոխվարչապետը: Ջրի անհրաժեշտ ծավալների ապահովման նպատակով՝ կառավարությունը միայն վերջին 2 ամիսներին լրացուցիչ մոտ 1,5 մլրդ դրամ է հատկացրել պոմպակայանների միջոցով ջուր մղելու նպատակով, սակայն, չնայած դրան, դեֆիցիտ զգացվել է:

 

Փոխվարչապետը նաեւ ներկաներին հորդորեց համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ոռոգման տարեշրջանի վերջին օրերին լուրջ խնդիրներ չարձանագրվեն՝ հաշվի առնելով, որ լարված իրավիճակը դեռ պահպանվում է:

 

Նա կարեւորեց տարեվերջին համակարգի աշխատանքները բնութագրող դրական մակրոցուցանիշների ապահովումը, ինչն անհրաժեշտ է հաջորդ տարվա բնականոն աշխատանքի համար: Փոխվարչապետը նաեւ տեղեկություններ ներկայացրեց ոռոգման համակարգում իրականացվող եւ իրականացվելիք՝ ենթակառուցվածքների վերկանգնման եւ զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահն իր հերթին տեղեկացրեց, որ առաջիկայում մարզային այցելություններ է նախատեսում համակարգի ընկերություններ՝ տեղերում աշխատանքներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

 

Այնուհետեւ ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները ներկայացրին ընթացիկ վիճակն ու առկա խնդիրները: Փոխվարչապետը հանձնարարեց, որպեսզի կոմիտեի ղեկավարությունը մարզպետարանների եւ ՋՕԸ-երի պատասխանատուների հետ քննարկի աշնանացանի համար անհրաժեշտ ջրի պահանջարկի ապահովման հետ կապված խնդիրները:

 

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ աշխատանքային եւ ընթացիկ այլ հարցեր:

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ