ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ

13.06.2016 Հինգ տարիների ընթացքում առաջին անգամ Ախուրյանի ջրամբարը լցվել է ամբողջությամբ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց նաև Ախուրյանի ջրամբար: Առիթը բացառիկ էր՝ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ ջրամբարը լցվել էր ամբողջությամբ: ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը կառավարության ղեկավարին ներկայացրեց Ախուրյանի ջրամբարի կարևորությունը:

 

Նշենք, որ Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Ջրամբարի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963թ-ի ապրիլի 25-ին՝ խորհրդային-թուրքական խառը հանձնաժողովի կողմից: Շահագործման հանձնվել է 1982 թ.-ին: Ընդհանուր ծավալը 525 մլն մ³ է:

 

Ախուրյանի ջրամբարից և Արաքս գետից ջրառ է իրականացվում թուրքական կողմի հետ հավասար համամասնությամբ, որը վերահսկվում է անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ միջպետական մշտական հանձնաժողովի կողմից:

 

Ախուրյանի ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: 

 

Վերջին հինգ տարիներին ջրամբարը լցվել է 2010 և 2011 թվականներին՝ 562.1 մլն մ³ և 552 մլն մ³ ծավալներով՝ համապատասխանաբար:

 

2016 թվականի հունիսի 13-ի դրությամբ ջրամբարի լցվածությունը կազմում է 536.93 մլն մ³, որը նախորդ տարվա առավելագույն 490.12 մլն մ³ լցվածության համեմատ ավելի է 46.81 մլն մ³-ով:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ