ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հեղեղումների կանխման ու գարնանային նախապատրաստական աշխատանքների հրատապությունը

07.04.2016 Հեղեղումների կանխման ու գարնանային նախապատրաստական աշխատանքների հրատապությունը

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն շուտով կավարտի ջրառ ընկերությունների և ՋՕԸ–երի միջոցով իրականացվող գարնանային նախապատրաստական աշխատանքները և արդեն իսկ նախաձեռնել է հեղեղումների կանխման աշխատանքները:


ՀՀ կառավարությունը, կարևորելով հողօգտագործողներին ժամանակին և ըստ պահանջարկի ոռոգման ջուր մատակարարելու աշխատանքները, յուրաքանչյուր տարի պետական բյուջեից կատարում է որոշակի հատկացումներ, որոնք նպատակաուղղվում են հիմնական ջրանցքների, երկրորդ կարգի ջրանցքների, ներտնտեսային ցանցերի, փականների, բաշխիչ կետերի վերականգնման աշխատանքների իրականացմանը:


Այս նպատակով հանրապետության 2 ջրառ իրականացնող կազմակերպությունները և 37 ՋՕԸ-երը, ըստ տվյալ տարածքի խնդիրների, Կոմիտեից ստացել են համապատասխան ֆինանսավորում, ունեն հաստատված բյուջեներ, որի շրջանակներում իրականացվում են պլանային աշխատանքներ: Կոմիտեն շարունակական հսկողության տակ է պահում այս աշխատանքները և այսօրվա իրավիճակը թույլ է տալիս ասելու, որ համակարգը առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի անխափան ջրամատակարարում իրականացնելու համար:


Նկատի ունենալով բարձրադիր գոտիներում դեռևս առկա ձնի մեծ քանակությունը, ինչպես նաև սպասվելիք գարնանային հորդառատ անձրևների սպառնացող վտանգները, սկսվել են իրականացվել նաև հակահեղեղային միջոցառումներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՋՏՊԿ-ին ըստ կատարված նախագծային աշխատանքների հատկացրել է համապատասխան միջոցներ, որի շնորհիվ պետք է հակահեղեղային աշխատանքներ իրականացվեն Արաքս գետի (Արմավիրի և Արարատի մարզեր), Գավառագետի և Մարտունի գետի (Գեղարքունիքի մարզ), Նարեկ համայնքի հեղեղատարի (Արարատի մարզ) մաքրման նպատակով:


Որոշակի խնդիր էր առաջացել Գավառագետի մաքրման հետ կապված: Ապրիլի 8-ին ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաք և Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի ու Գավառ քաղաքի քաղաքապետ Գ. Մարտիրոսյանի հետ տեղում ծանոթացավ առկա խնդիրներին: Կոմիտեի նախագահի աշխատանքային թիմում ընդգրկված էին «Մելիորացիա» ՓԲԸ-ի, նախագծային կազմակերպության, շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության համապատասխան մասնագետներ, ովքեր, տեղում ծանոթանալով խնդիրներին, ստացան համապատասխան առաջադրանքներ: Կարճ ժամանակում պետք է պատրաստվի Գավառագետի առավել աղտոտված և հեղեղումների վտանգ ներկայացնող հատվածների մաքրման տեխնիկական առաջադրանքը, կազմվի կատարվելիք աշխատանքների նախագիծը և ներկայացվի ՀՀ կառավարություն՝ լրացուցիչ ֆինանսավորման համար:


Կոմիտեի նախագահը և մարզպետը քննարկեցին նաև մարզում գործող 3 ՋՕԸ-երի սպասարկման տակ գտնվող ոռոգման ներքին ցանցերի, պոմպակայանների տեխնիկական վիճակի, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման մարզային կայանների աշխատանքների հետ կապված հարցեր:

 

 

 


« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ