ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ «Տարվա կայուն և մատչելի ջրամատակարարող»
04.10.2014Հոկտեմբերի 5-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպվել էր «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած լավագույն հանրային ծառայողներին ու կազմակերպություններին:
Ավելի քան 40 անվանակարգերում խրախուսվեցին ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ արժանավոր ընկերություններն ու հանրային ծառայողները: «Տարվա կայուն և մատչելի ջրամատակարարող» անվանակարգում, համազգային հարցումների արդյունքում, հաղթող ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Կոմիտեի անունից մրցանակը ստացավ կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը, ով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի անունից ողջունեց բոլոր ներկաներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց նման կարգի բարձր մրցանակ ստանալու կապակցությամբ: Միաժամանակ կոմիտեի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հասարակության վստահությունը կարևոր և շարժիչ ուժ է եղել և մնում է կոմիտեի բոլոր նախաձեռնություններում: Նշված մրցանակը որքան կարևոր` նույնքան պարտավորեցնող է հետագա մղումներում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական նպատակները եղել և մնում են` անվտանգ, անխափան, հուսալի, ապահով, կայուն, շարունակական և որակյալ ծառայությունների մատուցման ապահովումը: Եվ նշված բաղձալի նպատակակետի իրականացումն ապահովում են ջրային տնտեսության պետական կոմիտեի և համակարգի անձնակազմը` թիմային աշխատանքի կազմակերպման միջոցով, որոնց անունից ևս հայտնվեց համապատասխան շնորհակալություն:
Միջոցառումն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում: «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» անվանակոչման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով: