ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մշակվող հողատարածքների ավելացումը առաջնային խնդիր է. Արսեն Հարությունյան

16.10.2016 Մշակվող հողատարածքների ավելացումը առաջնային խնդիր է. Արսեն Հարությունյան

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանում այս պահին ներկայացված է երեք տարբեր առաքելություններով, ևս մեկը քննարկման փուլում է: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացած հանդիպման ընթացքում ասաց ԵՆԲ վարկային գծով մասնագետ Վիոլեյն Սիլվեստրոն:


ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանին ներկայացնելով Բանկի գործունեությունը՝ ԵՆԲ ներկայացուցիչները հատկապես շեշտեցին հետաքրքրվածությունը Հայաստանի ոռոգման համակարգով:


ԵՆԲ ոռոգման ոլորտի ավագ մասնագետ Դանիել Թիմենը ներկայացրեց ֆերմերային տնտեսությունների զարգացմանն ուղղված ծրագրերից մեկը, որն այս պահին քննարկվում է ՀՀ կառավարության հետ: Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ այս ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչ օրս հիմնական ներդրումներն ուղղվել են ջրամբարաշինությանը և ոռոգման առաջնային համակարգերին, մինչդեռ այս ծրագրի թիրախում հենց ֆերմերային տնտեսություններն են.


«Այս ծրագիրը ԵՆԲ-ի և ՀՀ կառավարության համար հավասարապես կարևոր է, քանի որ մեր մոտեցումներն այստեղ համընկնում են: Ֆերմերային տնտեսությունների աջակցության այս ծրագիրը յուրահատուկ է իր գաղափարախոսությամբ. մեր նպատակը պետության կողմից գյուղացիական համայնքներին հատկացվող սուբսիդիաների նվազեցումն է՝ ֆերմերային տնտեսությունների ֆինանսական կայունությունը, նրանց մրցունակությունը խթանելու միջոցով: Այսինքն՝ մենք ծրագրում ենք, որ այս նախագծի իրականացման արդյունքում ֆերմերները կկարողանան 7-10 տարի անց կառավարությանը վերադարձնել ներդրված ֆինանսական միջոցները՝ միաժամանակ ունենալով ոռոգման կայուն համակարգ և զարգացած տնտեսություն»,- նշեց ԵՆԲ պաշտոնյան և ավելացրեց, որ այս փուլում Բանկի և անկախ խորհրդատուների կողմից մշակվում են ներդրված միջոցների վերադարձելիությունն ապահովող մեխանիզմներ:


ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունեց Բանկի նախաձեռնությունը և նշեց, որ Կոմիտեն պատրաստ է աջակցել ծրագրին.


«Ես կարծում եմ, որ մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ բանի՝ ավելացնել մշակվող հողատարածքների մակերեսը՝ ֆերմերային տնտեսություններին զարգանալու և շուկայում մրցունակ դառնալու հնարավորություն ընձեռելով»,- ասաց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ աշխատելու և տնտեսություն հիմնելու, զարգացնելու պատրաստ ֆերմերներին աջակցելու համար Կոմիտեն պատրաստ է շատ կոնկրետ լուծումներ մշակել:


Նշենք, որ Եվրոպական ներդրումային բանկն իրականացնում է նաև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը», որում Բանկի ֆինանսական ներկայացվածությունը կազմում է 30 մլն եվրո:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ