ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել. Արսեն Հարությունյան

13.10.2016 Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել. Արսեն Հարությունյան

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW)  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին:

 

Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրեց Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները:

 

Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների  խորհրդատուների ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:

 

KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի:

 

Արսեն Հարությունյանը կարևորեց KfW բանկի գործունեությունը Հայաստանում և պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել:

 

«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է մոտենում մրցույթային գործընթացներին: Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- նշեց Ա. Հարությունյանը:

 

Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ