Տեղեկատվություն ջրահեռացման համակարգերի բարելավման վերաբերյալ
05.07.2016ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան կազմակերպությունների կողմից, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել և իրականացվում են ծրագրեր՝ ջրահեռացման համակարգերի վերականգնման և նորերի կառուցման ուղղությամբ:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում կառուցվել են Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանները, ինչպես նաև` նոր կոյուղագծեր: Կեղտաջրերի մաքրման կայաններ են կառուցվել նաև Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում:
Ջրահեռացման բարելավման խնդիրներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում: