ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վարչապետը հանձնարարել է ՋՕԸ-երի տնօրեններին ջրամատակարարումն իրականացնել պատշաճ մակարդակով

04.08.2015 Վարչապետը հանձնարարել է ՋՕԸ-երի տնօրեններին ջրամատակարարումն իրականացնել պատշաճ մակարդակով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրապետությունում 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, պաշտոնատար այլ անձինք:


ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, զեկուցելով 2015 թ. ոռոգման գործընթացի իրականացման աշխատանքների մասին, նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թ. ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների խողովակաշարերի նորացման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. ՋՕԸ-երին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամ:


Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3-ի համեմատ: 80 կետերում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-երում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ: Ձեռնարկվել են նաև կազմակերպչական միջոցառումներ՝ ՀՀ ջրտնտպետկոմիտեում ՋՕԸ-երին աջակցող խմբի ձևավորում, ջրերի հաշվառման SKADA համակարգի ներդրման 80 դիտակետի կառուցում, LOKATOR համակարգով ՋՕԸ-երի ծանր տեխնիկայի աշխատանքի հսկողություն և համակարգում, ՋՕԸ-երի աշխատանքի և կառուցվածքային խնդիրների վերլուծություն և այլն:
Արամ Հարությունյանը նշել է, որ ՀՀ 70 համայնք ունի գերնորմատիվային ջրապահանջարկ, ինչը պայմանավորված է մշակովի ցանքատարածությունների ծավալի ավելացմամբ:


Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը ՋՕԸ-երի տնօրեններից հետաքրքրվել է ջրամատակարարման արդյունավետությամբ, վճարների հավաքագրման ծավալով և հանձնարարել պատշաճ կազմակերպել ջրամատակարարման գործընթացը. «Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», - եզրափակել է կառավարության ղեկավարը:


Արամ Հարությունյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինության ոլորտում ձեռնարկվող քայլերը և զեկուցել միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ Վեդու, Կապսի, Մաստարայի և Եղվարդի ջրամբարների կառուցման ու վերակառուցման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ արդյունքում Հայաստանը լուրջ ջրային պաշարներ կունենա, ինչն էլ կնպաստի ոռոգման սեզոնին ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը:

 

 

 

Սկզբնաղբյուրը  http://www.gov.am/ կայքից 

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ