Նորություններ
04.05.2017
«Մենք արդեն ունենք Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ այս տարվա մարտ ամսվա տվյալներով: Այդ ցուցանիշները կփոխանցվեն նաև Ձեզ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով այդ տվյալները, ինչպես նաև՝ Ձեր կողմից ստանձնված պայմանագրային պարտավորությունները՝ հնարավորինս բծախնդիր և պահանջկոտ կլինեք հատկապես խմելու ջրի որակի բարելավման ուղղոված աշխատանքներում: Կոմիտեն, իհարկե, պատրաստակամ է աջակցել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ իր կարողությունների սահմաններում»,- նշել է Ա. Հարությունյանը:
03.05.2017
«Մեկ քայլի հեռավորության ծառայության» շրջանակներում այսուհետ ոռոգման ջրի համար վճարումները կատարվելու են բացառապես բանկային համակարգով և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով: Այլևս առձեռն որևէ վճարում, գումարի փոխանցում բացառվելու է:
09.04.2017
ՋՏՊԿ-ի նախագահի 2015թ. նոյեմբերի 30-ի N139-Ա հրամանով ստեղծվել է ԱՔԵ հայաստանյան ղեկավար հանձնախմբի նոր կազմ` ՋՏՊԿ-ի նախագահությամբ, հետագայում հանձնախմբի կազմը վերակազմավորվել է ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ-ի նախագահի 2017թ. N38-Ա հրամանով:
30.03.2017
Ներկայացված ֆինանսական առաջարկները դիտարկելուց հետո պարզ կդառնա մրցույթի հաղթողը:
28.03.2017
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ-ում Ֆրանսիայի և Իրանի հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:
23.03.2017
ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է շուրջ 930 էլեկտրական հաշվիչներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մինչև 2016 թ. 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչները փոխարինվել են ժամանակակից, առցանց հետևելու հնարավորություն ունեցող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով:
17.03.2017
««Վեոլիա» ընկերությունը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ հավակնոտ նպատակներ ունի՝ առաջիկա 15 տարիներին Հայաստանում ապահովել պատշաճ մակարդակի ջրամատակարարում: Մինչ այս մեր ունեցած համագործակցության փորձը գոհացնող և հուսադրող է եղել՝ ֆրանսիական կողմի համար»,- այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:
16.03.2017
Խմելու ջրի որակը մշտապես գտնվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում: Այս փուլում Հիմնադրամն առաջնային է համարում հնարավոր արտակարգ իրավիճակների պայմաններում հասարակությանը անհրաժեշտ քանակի և որակի խմելու ջրով ապահովելու պատրաստության գնահատումն ու բարելավումը:
09.03.2017
Արձագանքելով վերջին շրջանում մամուլում հայտնվող հրապարակումներին՝ հարկ ենք համարում նշել, որ Ջողասի ջրամբարի տեխնիկական և ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
28.02.2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է: Այս մասին բազմիցս հայտարարել է նաև Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: