Նորություններ
16.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 16-ին որոշում է ստորագրել՝ Տիգրան Քալանթարյանին Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին:
12.08.2018
Օգոստոսի 11-ին Ջրային կոմիտեում շարունակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը՝ անփոփոխ օրակարգով: Ոռոգման շրջանն առանց Սևանից հավելյալ ջրառի. ի՞նչ հնարավորություներ ու ռիսկեր կան:
10.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն էր հրավիրվել՝ ոռոգման շրջանն առանց լրացուցիչ ջրառի ավարտելու հարցերով:
07.08.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, Ջրային կոմիտեում ընդլայնված կազմով կրկին քննարկվել է առանց Սևանից լրացուցիչ ջրառի՝ ոռոգման շրջանն ավարտելու և ...
06.08.2018
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման վարկերի բանկի՝ KfW –ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ:
30.07.2018
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն այսօր հանդիպում է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների հետ, քննարկել ջրամատակարարման ու ջրահեռացման հարցեր։
29.07.2018
Այսօր Ջրային կոմիտե են եկել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Պարտիզակ և Նոր Ամանոս գյուղերի մի խումբ բնակիչներ՝ իրենց համայնքապետերի հետ, բողոքելու ոռոգման ջրի պակասից։
27.07.2018
Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր միջինը 34.7 խմ/վրկ կամ 1մլրդ 94 մլն խմ/տարի, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման` թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ:
26.07.2018
Ջրային կոմիտեում շարունակվում են հանդիպումները՝ ջրային տնտեսությունում վարկային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ:
25.07.2018
Մեր երկրում գործում են խոշորացված 15 ՋՕԸ-ներ, որոնք ներկայացնում են 148 496 ջրօգտագործողների շահերը: Տարվա համար կանխատեսված է 102 048 հա հողատարածքների մշակում: