Նորություններ
24.12.2018
Դեկտեմբերի 24–ին կայացել է ջրամատակարարման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի՝ այս տարվա վերջին նիստը: Խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների հետ շարունակվել է քննարկումը դիֆերենցված սակագնի կիրառման հնարավորությունների շուրջ:
17.12.2018
Դեկտեմբերի 14-ին կայացել է «Կոտայք» ՋՕԸ վարչական խորհրդի նիստը, որին 13 անդամներից մասնակցել են 11-ը։ Օրակարգում ներկայացուցիչների արտահերթ ժողով գումարելու, ինչպես նաև կազմակերպական հարցեր էին:
14.12.2018
Ջրային կոմիտեն օրեր առաջ հանրային երկխոսության հարթակ ստեղծելու կոչով դիմել էր խմելու ջրի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին ու շահագրգիռ մարմիններին։
12.12.2018
Դեկտեմբերի 11-ին «Արագածոտն» ՋՕԸ վարչական խորհրդի 7 անդամները հերթական նիստում ներկայացուցիչների արտահերթ ժողովի հարց են բարձրացրել: Նիստը նախագահում էր վարչական խորհրդի նախագահ Մելս Գալստյանը, հրավիրված էր ՋՕԸ գործադիր տնօրեն Թ. Թովմասյանը, ներկա էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։
11.12.2018
Դեկտեմբերի 10-11-ը աշխատանքային այցով Հայաստանում է Համաշխարհային Բանկի տեխնիկական թիմը, որը գլխավորում է ՈՒիլֆրիդ Հանդերտմարկը։ Այցի նպատակը ոռոգման համակարգերի կառավարման ինստիտուցիոնալ զարգացման շուրջ երկխոսության շարունակումն է։
10.12.2018
Դեկտեմբերի 7-ին Ջրային կոմիտեում աշխատանքային հանդիպում է կայացել «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկման թեման ընկերության սպասարկման տիրույթից դուրս գտնող որոշ համայնքների հարցն էր:
10.12.2018
Դեկտեմբերի 7-ին «Արմավիր» ՋՕԸ վարչական խորհրդի 7 անդամները հերթական նիստն են գումարել՝ խորհրդի նախագահ Սիմոն Ասատրյանի նախագահությամբ՝ ներկայացուցիչների արտահերթ ժողով հրավիրելու առաջարկով։ Նիստին հրավիրված էր ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Կոստանյանը, ներկա էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները։
05.12.2018
Օրեր առաջ Ջրային կոմիտեի նախագահն «Արտաշատ» ՋՕԸ կողմից իրականացվող անորակ ու թերի շինաշխատանքները դադարեցնելու և թերությունները վերացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ էր տվել։
30.11.2018
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ժողովը՝ 20 ներկայացուցիչներից 17-ի մասնակցությամբ:
28.11.2018
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն, այս տարվա հուլիսից սկսած, մշտապես արտահայտել է իր մտահոգությունը խմելու ջրի սակագնի բարձրացման շուրջ, հիմնավորված առարկություններ ներկայացրել և մի շարք քայլեր ձեռնարկել՝ խնդիրն իրավական դաշտում հստակ կարգավորելու նպատակով: