Նորություններ
25.08.2019
ԵՄՋՆ+ (Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս) ծրագիրը մեկնարկել է 2016թ․ սեպտեմբերին, չորս տարի ժամկետով, ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ջրային ոլորտում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է:
12.08.2019
Ոռոգման շրջանը շարունակվում է և Ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր խնդիրն է մնում պատշաճ ջրամատակարարման ապահովումն ու օգտագործված ջրի դիմաց վճարների հավաքագրումը։
06.08.2019
Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակիչներից մեկն օրեր առաջ դիմել էր Ջրային կոմիտեին՝ ոռոգման ջրօգտագործման պայմանագիր կնքելու հնարավորությունը քննարկելու ցանկությամբ։ Ըստ «Կոտայք» ՋՕԸ տվյալների, ...
01.08.2019
«Մելիորացիա» ՓԲԸ-ն շարունակում է կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքները, որոնք հաճախ գերազանցում են տարվա համար ծրագրված ծավալները, քանի որ բնակավայրերին մոտ գտնվող բաց ցանցերը հատկապես վերածվում են հոսող աղբատարների:
21.07.2019
Հուլիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում դրամաշնորհային երկու համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև՝ ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ։
15.07.2019
Ջրային կոմիտեում այսօր՝ հուլիսի 15-ին, կայացել է Ջրօգտագործողների ընկերությունների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Հագեցած օրակարգի առաջնահերթ հարցերը ֆինանսական են՝ ջրօգտագործողների օգտագործած ջրի դիմաց գանձումների ապահովում, ...
12.07.2019
Առաջիկայում կլուծվի, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրը: Հարցը լուծում կստանա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարի կամքի շնորհիվ:
08.07.2019
Այսօր աշխատանքային այցով Արարատի մարզի Արմաշ գյուղում է գտնվել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, նա հատևել է դրենաժային ցանցերի մաքրման աշխատանքների կատարողականի ընդունմանը
07.07.2019
Կառավարությունը մտադիր է զարգացնել փոքր և միջին ջրամբարաշինությունը, որ թույլ կտա շահագործումից հանել որոշ հնամաշ պոմպակայաններ, հատկապես հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային տարածքներում ջրի կուտակման լրացուցիչ կարողություններ ստեղծել։
07.07.2019
Հայաստանում բարելավված ջրահեռացման ծառայությունները բնակչությանը հասանելի են քաղաքային տարածքներում`96.7%, սակայն քիչ հասանելի՝ գյուղական վայրերում`47.8%-ի չափով: