Մասնագիտությունը լրագրող․ Հայաստանի հացն ու ջուրը
11.06.2017«Մասնագիտությունը լրագրող» նախագծի այս շաբաթվա թողարկումը կհետաքրքրի գյուղաբնակներին ու գյուղի բարիքներից օգտվողներին։
Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:
«Մասնագիտությունը լրագրող» նախագծի այս շաբաթվա թողարկումը կհետաքրքրի գյուղաբնակներին ու գյուղի բարիքներից օգտվողներին։
Հայաստանի շուրջ 560 համայնք դուրս է մնացել խմելու ջրի միասնական օպերատորի սպասարկման դաշտից: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այդպես ստացվել: Ի՞նչ են անում պատկան կառույցները խնդիրների լուծման համար: «Հրապարակում» հաղորդաշարի անդրադարձը:
Ոռոգման շրջանի խնդիրների մասին Yerevan.Today-ը զրուցել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանի հետ: Մանրամասն՝ տեսանյութում:
Ուր են հոսում ջրերը։ Ոռոգման ջրի խնդիրն անլուծելի չէ։ Կբացահայտվեն ջրի կորստի պատճառներն ու կտեղադրվեն նոր ջրաչափեր։
30 տարում առաջինը, որ կառուցվում է զրոյից, 50 հազար գյուղացիական տնտեսությունների փրկությունը, 7 500 հա հողատարածքի ոռոգումն ապահովողը՝ կարևոր շտրիխներն ու պատմական թվերն են գրվում հուշաթերթիկում, դրվում պարկուճի մեջ ու հավերժացվում կառուցվող ջրամբարի հիմքում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 միլիոն խորանարդ մետր, իսկ թասի մակերեսը՝ 120 հեկտար: «Արդյունքում մենք անխափան ոռոգում կունենանք 6 հազար հեկտար հողատարածքում, որից 3500 հեկտարը մեխանիկական եղանակով, կորուստները համկարգում 20-25 տոկոս կկրճատվեն»,-ասաց նա և նշեց, որ 200-250-ից մարդ է աշխատելու տարածքում միջին աշխատավարձը՝ 220-250 հազար դրամ:
Հանրային հեռուստատեսության անդրադարձը՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Վեդիում նախագահ Սարգսյանը մասնակցել է ջրամբարի հիմնարկեքի արարողությանը: