Հայտարարություններ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄ) ՄԱՍԻՆ
2015 թվականի հոկտեմբերի 20-ին ժ. 15.00-18.00 Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Եղվարդ, Երևանյան 1) տեղի կունենա հանրային լսում (քննարկում) <<Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ>> փաստաթղթի վերաբերյալ:
Ձեռնարկող | ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե |
Նախատեսվող գործողության իրականացման վայրը | Եղվարդ, Երևանյան 1, քաղաքապետարանի նիստերի դահլիճ |
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն | Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա |
Փաստաթղթին ծանոթանալու եղանակները, վայրերը, օրը, ժամը | Փաստաթուղթը տեղակայված է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ( ք. Երևան, Վարդանանց փակուղի 13 Ա) էլ. կայքում՝ www.scws.am, Եղվարդի քաղաքապետարանի (ք. Եղվարդ, Երևանյան 1) էլ. կայքում՝ www.yegvard.am, Եղվարդի Օրհուս կենտրոնի (ք. Եղվարդ, Երևանյան 1) էլ. կայքում՝ www.aarhus.am, ինչպես նաև կարող են ծանոթանալ նշված հասցեներում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր ժ. 14.00-18.00 մինչև դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը: |
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը | 7 աշխատանքային օր՝ հաշված այս ծանուցման հրապարակման օրվանից |
Քննարկումների պատասխանատու | Եղվարդի քաղաքապետարան |
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը | էլ. փոստ՝ info@ yegvard.am, հեռ.(0224) 2-11-10 |
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավերում պահանջի հետ կապված
Հարց 1. Վերաբերում է հետևյալ պահանջին. «Թիմի ղեկավարը պետք է ապահովի Հայաստանում ներկայությունը ծրագրի ընդհանուր տևողության 75%-ի ընթացքում»: Ցանկանում ենք պարզել, թե արդյոք այս կետը պահանջում է, որ թիմի առաջնորդը Հայաստանում ներկա լինի 10.5 ամիս, թե տեղական ծրագրի ղեկավարի, թիմի մյուս փորձագետների և թիմի առաջնորդի համատեղ ներկայությունը ծրագրի տևողության որոշ մասնաբաժնում նույնպես կբավարարի այս պահանջին:
Պատասխան 1. Թիմի ղեկավարի՝ ծրագրի տևողության 75%-ի ընթացքում Հայաստանում ներկա գտնվելու պահանջը վերաբերում է միայն թիմի ղեկավարին և չի կարող համատեղվել կամ բաժանվել թիմի մյուս անդամների և փորձագետների միջև: Թիմի առաջնորդին ուղղված այս պահանջն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ անցումային խորհրդատուի ծառայությունների մատուցումը լինելու է բավականին ինտենսիվ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N888-Ն որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթը չեղյալ է հայտարարվել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N888-Ն որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա վարձակալի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարում է միջազգային բաց մրցույթ: Հետաքրքրության հայտի հրավերի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով www.scws.am, www.procurement.am և http://www.ebrd.com/pages/workingwithus/procurement/notices/csu/05112014ArmeniaWaterTransactionAdvisor.shtml ինտերնետային կայքերը կամ այն ձեռք բերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):
ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի առաջարկներ ներկայացնելու հրավերում կատարվել են փոփոխություններ, որի հետևանքով մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը:
Հետաքրքրության հայտի հրավերի փոփոխված տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով www.scws.am և www.procurement.am ինտերնետային կայքերը կամ այն ձեռքբերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարում է միջազգային բաց մրցույթ: Հետաքրքրության հայտի հրավերի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով www.scws.am և www.procurement.am ինտերնետային կայքերը կամ այն ձեռք բերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):
Խորհրդատվական ծառայություններ. տեխնիկական և ֆինանսական/ կոմերցիոն աուդիտորական ծառայություններ