ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

15.01.2016

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում

 

 

 

 Հարց.   Մայր ընկերությունը, որը չպետք է մասնակցի մրցույթին, իրականացնելու է որակավորման պահանջների մի մասը, մինչդեռ  իր 100% դուստր ընկերությունը, որը պետք է մասնակցի մրցույթին, իրականացնելու է  որակավորման պահանջների մյուս մասը:

 

Այս պայմաններում մայր ընկերության տեղեկանքները համարվու՞մ են վավեր որակավորման բոլոր պահանջների համապատասխանությունն ավարտելու համար:

 

Պատասխան.   Եթե որպես հայտատու է հանդես գալիս մայր ընկերությունը, ապա նրա ներկայացրած տեղեկանքները համարվում են վավեր՝ որակավորման համապատասխանության առումով: Դուստր ընկերությունը չի կարող ներկայացնել տեղեկանքներ մայր ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ, եթե մայր ընկերությունը հանդես չի գալիս որպես հայտատու կամ համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով):

 

Հարց. Արդյո՞ք մասնակիցը պետք է տրամադրի օժանդակ փաստաթղթեր յուրաքանչյուր կետի համար` ի լրումն 2.1 կետի հայտարարության, որպեսզի ապացուցի, որ ինքն իրավասու է  հայտերի ներկայացման ընթացակարգին մասնակցելու համար, թե հայտարարությունն ինքնին բավարար է այս  փուլի համար:

 

Պատասխան՝  Այս փուլում մասնակիցը պետք է ներկայացնի միայն հայտարարություն:

 

Հարց. Համատեղ գործունեությունն ընդդեմ կոնսորցիումի.   Նախաորակավորման փաստաթղթում կետ 6-ում անգլերեն տարբերակում նշված է, որ հայտը պետք է ներառի նաև  Համատեղ գործունեության պայմանագիր: Նախաորակավորման հայերեն տարբերակում մենք թարգմանում ենք, որ  պահանջվում է Կոնսորցիումի համաձայնագիր: Խնդրում ենք հստակեցնել:

 

Պատասխան.   ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարությունում նախապատվությունը տրված է հայերեն տարբերակին, ուստի նախապատվությունը պետք է տրվի հայերեն տարբերակին:

 

Հարց.   Ի՞նչն է ընդունվելու որպես ընդհանուր ներդրումային ծախս` ընկերության ընդհանուր ծախսերը, թե միայն ծախսերի այն մասը, որն ուղղվել է ջրային համակարգի վերանորոգման և վերականգնման (ոչ ընթացիկ սպասարկում) կապիտալ աշխատանքների իրականացմանը:

 

Պատասխան.   Ընկերության Ծրագրերի ծախսերի այն մասը, որն ուղղվել է ջրային համակարգերի վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը:

 

Հարց.  Ընդհանուր ներդրումային ծախսերն արդյոք ներառում են պետության կողմից տրված սուբսիդիաները, ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցները, թե այն իրենից ներկայացնում է միայն ընկերության սեփական միջոցներով կատարված ծախսերը:

 

Պատասխան.  Այո, ներառում են:

 

 

 

08.01.2016

 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում

 

  

Պարզաբանում No. 3-ի հարցման վերաբերյալ

 

****մեջբերում****


«Անհատապես (ներառյալ՝ որպես կոնսորցիումի անդամ) կամ իր մասնաճյուղի կամ ընկերության կողմից 50 տոկոս կամ ավելի մասնակցությամբ (ներառյալ՝ որպես կոնսորցիումի անդամ) պետք է 15 տարիների ընթացքում իրականացրած լինեն ջրային համակարգի վերակառուցում և վերանորոգում առնվազն երեք ծրագրերի համար, որոնցից յուրաքանչյուրն արժի առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար՝ նախքան սույն հայտարարության հրապարակումը»:


****հստակեցում****


Հարց՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ «5 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումարը» վերաբերում է ծրագրերի ընդհանուր ներդրումային ծախսերին (իրականացրած աշխատանքներ), այլ ոչ թե խորհրդատվական վճարներին: Խնդրում ենք հստակեցնել:


Պատասխան՝
Ձեր ենթադրությունը ճիշտ է, խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր ներդրումային ծախսերին:

 

 

 

 

Վերադառնալ սկիզբ