ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

27.09.2016

ԾԱՆՈՒՑՈՒՄ


ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 


Նախատեսվող գործունեության վերաբերյալ անցկացվելիք հանրային լսումների (քննարկումների) մասին 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 11:00-ին ք. Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում և ժամը՝ 14:00-ին գ. Նոր Երզնկայի համայնքապետարանում տեղի կունենան հանրային լսումներ (քննարկումներ) «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: 

 

 

Ձեռնարկող՝ ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
Փաստաթղթերին ծանոթանալու եղանակները, վայրը, օրը, ժամը Փաստաթղթերը տեղակայված են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի (ք. Երևան, Վարդանանց փակուղի 13Ա) էլ.կայքում՝ www.scws.am և Եղվարդի Օրհուս կենտրոնի (ք. Եղվարդ, Երևանյան 1) էլ.կայքում՝ www.aarhus.am: Փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև նշված հասցեներում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր ժամը՝ 14:00-18:00 մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը:
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը Յոթ աշխատանքային օր՝ ծանուցման հրապարակման օրվանից
Քննարկումների պատասխանատուներ Եղվարդի քաղաքապետարան
Նոր Երզնկայի համայնքապետարան
Քննարկումների պատասխանատուների էլ. փոստը և հեռախոսահամարները Եղվարդի քաղաքապետարան (info@yeghvard.am, հեռ. (+374224) 2-11-10)
Նոր Երզնկայի համայնքապետարան (norerznka-village@mail.ru, հեռ. (+374232) 3-67-91)
10.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 

Գերմանիային Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից տրամադրվող օժանդակության շրջանականերում՝ գերմանական KfW բանկը հայտարարել է մրցույթ՝ «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գույքի կառավարման խորհրդատավական ծառայություններ»-ի գնման նպատակով:


Համարը՝         BMZ 2014 70 194
Պահանջվող ծառայություններ՝


- Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտներում ակտիվների կառավարման լավագույն ինստիտուցիոնալ լուծման վերաբերյալ խորհրդատվություն,


- Ներկայիս կարողությունների գնահատում, խորհրդատվություն որակավորված անձնակազմի հավաքագրման և հնարավոր հետագա ուսուցման վերաբերյալ,


- Ջրի պահանջարկի կառավարման ասպեկտների սահմանում,


- Իրականացման նպատակով գույքի կառավարման ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակում,


Մրցույթին մասնակցելու պայմաներին ծանոթանալու համար այցելեք այս հղումով՝

  

http://www.gtai.de/GTAI/Navigation/EN/Trade/search-kfw-tenders,t=consultancy-services-for-the-optimization-of-the-assets-of-the-water-sector-in-armenia,did=1422162.html 

 

 

 

 

 

Վերադառնալ սկիզբ