ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

26.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Ոռոգման համակարգի զարգացման և ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման տեսլականի ներկայացում» թեմայով:
 
Նպատակն է՝ ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման նպատակով զարգացման հայեցակարգի մշակումը, կառուցվածքային բարեփոխումները, կառավարման բարելավման պլանների և կոնկրետ գործողությունների պլանների մշակումն ու իրականացումը:
 
Ակնկալվում է մատուցվող ծառայությունների որակի բարելավում և գործունեության արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում:
 
Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:
 
Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։
26.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նպատակն է՝ ջրամբարաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հայեցակարգային մոտեցումների մշակումը և առաջարկությունների ներկայացումը, որից հետո մասնագիտացված կազմակերպությունների կողմից, ըստ առանձին ջրամբարների, պետք է կատարվեն առավել մանրամասն ուսումնասիրություններ՝ ծրագրերի իրականացվելիությունը գնահատելու և հետագայում սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:

 

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:

 

Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։

04.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ջրային կոմիտեն 2019 թվականի հունիսի 14-ին, ժամը 15:00-ին նախաձեռնում է հանրային քննարկումներ ջրային ոլորտի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:

Ջրային ոլորտի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ.

30.11.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն հանրային երկխոսության է հրավիրում քաղաքացիական հասարակության, ՀԿ ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին՝ գործընկերային հարթակ ձևավորելու համար։ Նախաձեռնության նպատակը հանրային հարթակում ջրամատակարարման և ոռոգման համակարգերի հրատապ խնդիրների գույքագրումն/վերհանումն/ է և լուծումների առաջադրումը՝ հասարակության ներգրավվածության ու մասնակցության ճանապարհով։


Մեր քննարկումները կլինեն բաց, ակտիվ ու պարբերական։ Կամավորներին խնդրում ենք դիմել armine.asatryan@scws.am էլեկտրոնային հասցեով։


Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 54 09 09:

 

15.10.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ջրային կոմիտեն կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ ջրային տնտեսության ոլորտի մասնագետների համար «Ոռոգման համակարգերի շահագործում և պահպանում, ջրօգտագործողների ընկերությունների կառավարում» թեմայով: Վերապատրաստվող խմբում ընդրգկվելու նպատակով՝ մրցույթին մասնակցելու համար, խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն armine.asatryan@scws.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս.թ նոյեմբերի 1-ը: Դասընթացն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Մասնակիցների տարիքային շեմը՝ մինչև 35 տարեկան:


Հարցերի դեպքում զանգահարել՝ (+37410) 54 - 09 - 09:

 

26.08.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին ժամը 11:00-ից կդադարեցվի ջրի բացթողումը Սևանա լճից և ջրամատակարարումը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի ջրանցքների գլխամասերից:

«Ջրառ» ՓԲԸ

16.08.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տեղեկացնում ենք, որ կդադարեցվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի գլխավոր ջրանցքների ջրամատակարարումը.
1. Օգոստոսի 17-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 21-ը, ժամը 22:00-ն՝ Արտաշատ և Ստորին Հրազդան ջրանցքներ
2. Օգոստոսի 19-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 23-ը, ժամը 22:00-ն՝ Արզնի-Շամիրամ ջրանցք

Ախուրյան-Արաքս համակարգի ջրանցքների ջրազրկումը.

1. Օգոստոսի 21-ի ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 22-ը, ժամը 08:00-ն՝ Թալին և Արմավիր ջրանցքներ

Սևանա լճից ջրի բացթողումը կդադարեցվի օգոստոսի 19-ի ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 23–ը, ժամը 17:00-ն:


«Ջրառ» ՓԲԸ

09.08.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տեղեկացնում ենք, որ մայր ջրանցքներ՝ Արզնի Շամիրամի, Ստորին Հրազդանի, Արտաշատի ջրամատակարարումը կվերսկսվի օգոստոսի 11-ին, ժամը 6:00-ից մինչև օգոստոսի 18-ը, ժամը 6:00-ը, Սևանա լճից ջրի բացթողումը՝ օգոստոսի 11-ին, ժամը 01:00-ից:

«Ջրառ» ՓԲԸ

23.07.2018

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«Արտաշատ»  ջրօգտագործողների  ընկերության  տնօրենի  թափուր  պաշտոնը

        զբաղեցնելու  համար  մրցույթի 



«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հավակնորդները պետք է համապատասխանեն ստորև ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջներին (չափանիշներին).

1) Բարձրագույն կրթություն,
2) Ջրային տնտեսության համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ,
3) Համակարգի հետ կապված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի իմացություն,
4) Հայոց լեզվի գերազանց իմացություն,
5) Համակարգչային ծրագրերի իմացություն՝ առնվազն MS office,
6) Կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ:

ՀՀ Սույն մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում ` «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի նախագահի անունով (դիմումը լրացվում է տեղում),
2) ինքնակենսագրություն,
3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմներ, վկայականներ, վկայագրեր),
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
5) մեկ լուսանկար` 3X4 չափսի,
6) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
7) աշխատանքային գրքույկի պատճենը։

Սույն մրցույթի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 15 օգոստոսի 2018թ.ներառյալ. փաստաթղթերի ներկայացման վայրը՝ ք. Արտաշատ Մարքսի 4 հասցեով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 13:00:

Սույն մրցույթն անցկացվելու է 2018թ. սեպտեմբերի 5-ին ժամը 11:00-ին «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքում,հեռախոսահամար 2-28-47:


Ծանոթություն

1. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
2. Քաղաքացին պատճեններով ներկայացվող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց բնօրինակները, որոնք պատճենների հետ   համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն:



 

Վերադառնալ սկիզբ